Արայիկ Հարությունյանի ասուլիսը հետաձգվել է մինչև 17։00-ն
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր ժամը 10:00-ին նախատեսված մամուլի ասուլիսը տեղի կունենա 17։00-ին։
«Սիրելի հայրենակիցներ
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը կսկսի գործել ժամը 12:00-ից, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ իմ ` ժամը 10:00-ին նախատեսված մամլո ասուլիսը կանցկացվի ժամը 17:00-ին»։