Տեղումները կդադարեն, օդի ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան
Վաղվանից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-10-ին աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գագիկ Սուրենյանը։