Հայաստանում շարունակվում են իրենց վերլուծաբան համարող որոշ գործիչների մտավարժանքները. Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՉԵՄ ԴԻՄԱՆՈՒՄ
Ողջ հայ ժողովրդի համար այս ճակատագրական օրերին, ինքս էլ շատ ասելիք ունեմ, բայց առայժմ լռում եմ, մտածելով, որ հանկարծ ինչ-որ հոգեբանակական վրիպում թույլ չտամ։
Ինչպես բոլորը, անհամբերությամբ հետեւում եմ լրահոսին։ Եվ ամենազարմանալին այն է, որ ցավոք, Հայաստանում շարունակվում են, իրենց քաղաքագետ, վերլուծաբան համարող որոշ գործիչների մտավարժանքները տարբեր պետությունների պահվածքի վերաբերյալ։
Տպավորություն ունեմ, որ այս անձինք չունեն ազգային անվտանգության տարրական բնազդ եւ ելնելով իբր իրենց աշխարհաքաղաքական կողմորոշումներից,հավանաբար զուտ անձնական շահերից, «գտնում են» ինչ-որ մի հոդված, օգտատերի գրառում, կարծես մի կողմ թողնելով իրական թշնամիներին, հեռուն գնացող հետեւություններ անում․ «Ա՛յ տեսեք ովքեր են մեր թշնամիները»։