Խոշոր ու ողբերգական ավտովթար Թայլանդում․ կա 7 զոհ և 40 վիրավոր
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում 7 մարդ զոհվել է և 40-ը վիրավորվել երկհարկանի ավտոբուսի և կցորդիչով բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Վթարը տեղի է ունեցել Բանգկոկից 200 կիլոմետր հեռավորության վրա։
Բախման հետևանքով 2 մեքենաներն էլ շրջվել են։ Փրկարարները մեծ դժվարությամբ են հանել մահացածների դիակներն ու վիրավորներին, քանի որ մեքենաներն ամբողջությամբ ջարդված են եղել։
Նշվում է, որ վիրավորները հոսպիտալացվել են։ Տեղում աշխատել է 31 փրկարար։