Մեծ Բրիտանիան կարող է արգելել բենզինային մեքենաների վաճառքը 2030 թվականից
Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են ամբողջովին արգելել բենզինով ավտոմեքենաների վաճառքն ու շահագործումը 2030 թվականին։
Նախապես քննարկվում էր արգելել 2040 թվականին։ Այս մասին տեղեկանում ենք The Guardian-ից։ Առաջին երկիրը, որտեղ բենզինային շարժիչներն ամբողջովին կարգելեն կլինի Նորվեգիան՝ 2025 թվականին:
2030-ին Գերմանիան, Իռլանդիան և Նիդեռլանդները կանցնեն հիբրիդային և էլեկտրականշարժիչներով ավտոմեքենաների: Ֆրանսիան դա կանի 2040 թվականին: