Թող մոռանան բոլորը, որ Երկրապահի անունը հանկարծ կփոխվի, դա անջնջելի է. Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Երկրապահը միշտ պատրաստ է լինել Հայաստանի, Արցախի բանակի կողքին որպես ռեզերվ, և դա կա, կլինի ու կմնա։ Եռաբլուրում լրագրողներին ասաց Երկրապահ կամավորակամն միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը։
Ինչ վերաբերվում է աշխարհազորի ստեղծմանը, ապա Սասուն Միքայելյանը նկատեց, որ աշխարհազորը Երկրապահի հետ ընդհանրապես կապ չունի։
«Աշխարհազորը պետք է լուրջ կառույց լինի։ Երկրապահը 1990-ականների Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխարհազորի հիման վրա։ Աշխարհազորը երբեք Երկրապահին չի խանգարի, Երկրապահն էլ՝ աշխարհազորին։ Կողմ եմ աշխարհազորի ձևավորմանը, բայց մեծ քանակությամբ։
Թող մոռանան բոլորը, որ Երկրապահի անունը հանկարծ կփոխվի, որովհետև դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը։ Դա անջնջելի է։ Իսկ կից աշխարհազորին, կարող է հետագայում լինի»։
Մանրամասները` տեսանյութում.