Ճապոնիայում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել առանց դիմակի ուղեւորի պատճառով
Ճապոնական Peach Aviation ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորրներից մեկի պատճառով, ով հրաժարվել է հետևել կորոնավիրուսի պայմաններում թռիչքի կանոններին։
Այս մասին տեղեկանում ենք NHK-ից։ Հեռուստաընկերության տվյալներով ՝ ինքնաթիռը թռչում էր դեպի Օսակա քաղաք: Օդանավում եղել է 124 մարդ: Նկատելով առանց դիմակի ուղևորի ՝ բորտուղեկցորդուհիները խնդրել են նրան դիմակ կրել, բայց տղամարդը հրաժարվել է:
Օդաչուն որոշել է վայրէջք կատարել Նիիգատայի օդանավակայանում, որտեղ անվտանգության կանոնները խախտողին հեռացրել են թռիչքից։