Բելառուսում սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում 41 մարդ է բերման ենթարկվել
Սեպտեմբերի 4-ին Բելառուսիայում կայացած ակցիաների մասնակիցներից 41-ը բերման է ենթարկվել։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նշվում է, որ մի քանիսի դեմ քրեական գործ է հարուցվել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում սկսեցին զանգվածային ցույցերը, որից հետո ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ։
Հավելենք նաև, որ Եվրոպայի մի շարք երկրներ չցանկացան պատժամիջոցներ կիրառել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, որպեսզի պահպանվի երկխոսությունը։