Գերմանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումների հետևանքով կան վիրավորներ
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած ինքնաբուխ ցույցը վերածվել է անկարգությունների։ Մի քանի ոստիկան վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Ria.ru կայքը։
Ըստ ոստիկանության հայտնած տվյալների, ուրբաթ երեկոյան Լայպցիգի տարածքում 200-ից 300 մարդ ինքնաբուխ ցույց է անցկացրել, որն ավարտվել է անկարգություններով:
Նշվում է, որ ցուցարարները այրել են աղբամաններն ու քանդել արգելապատնեշները, ինչպես նաև քարեր նետել ոստիկանության աշխատակիցների և նրանց ծառայողական մեքենաների ուղղությամբ: Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և այլ միջոցներ։ 8 ոստիկան վիրավորվել է։