Ամերիկյան Սիեթել քաղաքում ցույցերը շարունակվում են․ կա 21 տուժած
Ամերիկյան Սիեթել քաղաքում ցույցերի պատճառով վնասվածք է ստացել 21 ոստիկան, ձերբակալվել է 45 ցուցարար։ Այս մասին տեղեկանում ենք տեղի ոստիկանության թվիթթերյան էջից։
Նշվում է, որ 20 ոստիկան արդեն վերադարձել է աշխատանքի, ևս մեկը դեռ գտնվում է հիվանդանոցում։ Ցուցարարները քարեր և այլ իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ։
Ընդգծենք, որ արդեն 2-րդ ամիսն է, ինչ ամերիկյան Պորտլանդ և Սիեթել քաղաքներում ցույցերը շարունակվում են։