Կրակոցներ ԱՄՆ-ի օդուժի ռազմաբազայում․ կա զոհ և վիրավոր
Ֆլորիդայում գտնվող Միացյալ Նահանգների օդուժի բազայում տեղի են ունեցել կրակոցներ։
Այս մասին հայտնել են օդուժի ֆեյսբուքյան էջում։ Կրակոցների հետևանքով 1 մարդ մահացել է և 1 մարդ վիրավորվել։
Կրակոցներից հետո բազան փակվել է։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։