Էրդողանը անձամբ մասնակցել է Սուրբ Սոֆիայի տաճարում կայացած նամազին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Սուրբ Սոֆիայի տաճարում կայացած նամազին, որն առաջին անգամ է արվել 1934 թվականից ի վեր։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նշվում է, որ մուտքը դեպի Սոֆիայի տարածք ամբողջությամբ փակված է մարդկանց մեծ բազմության պատճառով։ Ավելի վաղ Էրդողանը ստորագրել էր հրամանագիր՝ տաճարին մզկիթի կարգավիճակ տալու մասին։
Հավելենք, որ Էրդողանի այդ որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց աշխարհի քրիստոնյա համայնքի կողմից։