Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 15 հազարի
Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասավ 15 հազարի։ Այս մասին տեղեկանում ենք երկրի առողջապահական համակարգի հայտնած տվյալներից։
Վերջին 24 ժամում երկրում վարակվել է 2621 մարդ և մահացել 221-ը։
Հիշեցնենք, որ Իրանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 284 հազար մարդ, որից 247 հազարն ապաքինվել է։