Հնդկաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Հնդկաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 37,7 հազար նոր դեպք։ Այսպիսով երկրում վարակակիրների թիվը հասավ 1 միլիոն 192 հազարի։
Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Հիվանդներից 753 հազարն առողջացել են, իսկ 28 հազար 732-ը մահացել։
Ընդգծենք, որ կորոնավիրուսով վարակակիրների թվով Հնդկաստանը աշխարհում 3-րդն է։