Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության 2-րդ լավագույն գոլահարը
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության «Լացիոյի» դեմ խաղում 2 գնդակ հեղինակելով իր կարիերայում գոլերի քանակը հասցրեց 735-ի։
Այսպիսով Ռոնալդուն շրջանցեց Ռոմարիոյին և բոլոր ժամանակների լավագույն գոլահարի պայքարում հետ է մնում միայն Պելեից, ով հեղինակել է 767 գոլ։
Ընդգծենք, որ Լիոնել Մեսսին ցանկում 5-րդն է, ով հեղինակել է 716 գնդակ։