1 օրում ԱՄՆ-ում կորոնվիրուսով վարակվել է 61 հազար մարդ
ԱՄՆ-ում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 61 հազար նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Մահացել է 415 մարդ։ 1 օր առաջ գրանցվել էր վարակի 63 հազար և մահվան 853 դեպք։ Ընդգծենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակն այդպես էլ չի նահանջում։
Երկրում պանդեմիայի բռնկման պահից ի վեր գրանցվել է վարակի 3 միլիոն 773 հազար դեպք, որոնցից 140 հազարը մահացել է։