Պոլ Պոգբան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է The Sun-ը։
Աղբյուրը նշում է, որ կողմերը մոտ են ստորագրելու պայմանագիրը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում Պոգբան մասնակցել է ընդհամենը 16 հանդիպման և դարձել 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։