«Եղեգնուտի ժողովուրդը կրկին հաղթեց». եղեգնուտցիների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել (վիդեո)
Գիշերվա ժամը 3։00֊ից, մոտ 200 հոգուց բաղկացած ոստիկանական խումբը, փակել է Եղեգնուտ համայնքի գլխավոր ճանապարհը և համայնքապետարանի չորս կողմը։
Ոստիկանները հանել են նաև գյուղացիների մեքենաները` համայնքապետարանի բակից։ Համայնքի բնակիչները դաշտեր գնալու և աշխատելու փոխարեն` եկել են համայնքապետարանի մոտ։
Ավելի ուշ, եղեգնուտցիները ֆեյսբուքյան իրենց էջում սկսեցին կիսվել նոր տեղեկությամբ.
«Կեցցե Եղեգնուտը՝ կեցցե Եղեգնուտի ժողովուրդը՝ կեցցե արդարությունը։ Եղեգնուտի ժողովուրդը կրկին հաղթեց՝ հաղթեց և վերջնական թաղեց ՀՀԿ ֊ին։ Շնորհավորում եմ բոլոր Եղեգնուտցիներին։ Կեցցե Հայաստանի հանրապետությունը, կեցցե թավշյա հեղափոխությունը»:
Բնակիչները NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասացին, որ դատարանը վարույթում է ընդունել իրնեց կողմից ներկայացված հարցն ընդդեմ նախկին համայնաքապետի։
Եղեգնուտցիները դատարան էին ներկայացրել նոր փաստեր` գյուղապետը դեմ։