Բանակի ու զինվորի կողքին լինելը յուրաքանչյուրիս պարտքն է. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին։
«Հայոց մարտունակ և կայացած բանակը Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության հուսալի երաշխավորն ու տարածաշրջանային կայունության կարևորագույն բաղադրիչն է:
Բանակի ու զինվորի կողքին լինելը մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտքն ու պարտականությունը պետք է լինի: Կեցցե՛ն մեր քաջարի զինվորները: Փա՛ռք ու պատի՛վ նրանց: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»