ՀԱՊԿ-ը հրատապ նիստ է հրավիրել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ հրավիրվում է կազմակերպության հրատապ նիստ։ Այդ մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը,
«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված՝ պայմանավորված սույն թվականի հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած մարտական բախումներով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին հրավիրում է ՀԱՊԿ մշտական խորհրդի հրատապ նիստ»,- ասված է հաղորդագրությունում։