Զելենսկին վաճառել է տունն ու ընտանիքի հետ տեղափոխվել պետական նստավայր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաճառել է հողակտորը, որի վրա իր տունն էր գտնվում․ այժմ երկրի ղեկավարն ընտանիքի հետ բնակություն կհաստատի «Կոնչա Զասպա» պետական նստավայրում: Այդ մասին գրում է eadaily.com կայքը` փոխանցելով նախագահի պաշտոնական Ֆեյսբուքյան էջի տեղեկատվությունը։
Այնտեղ նշված է, որ Զելենսկին վաճառքն իրականացրել է 2020 թվականի հուլիսի 7-ին։ Զելենսկին սեփականության հետ կապված էական փոփոխությունների մասին տեղեկացրել է Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությանը:
Ուկրաինայի Նախագահն իր ընտանիքի հետ ժամանակավորապես բնակվելու է Կոնչա-Զասպա նահանգի նստավայրում: