Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Վազող տողեր

Ես կողմ եմ ժողովրդի կամքի արտահայտությանը. նախագահը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հանձնաժողովի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանն ու Արմեն Մազմանյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ ողջունել է վարչապետի կողմից մասնագիտական նման հանձնաժողովի ստեղծումը: «Դուք՝ որպես հանձնաժողով, զբաղվելու եք մեր երկրի համար ամենակարևոր խնդիրներից մեկով՝ թիվ մեկ օրենքի բարեփոխմամբ»,-ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ նախագահի աշխատակազմը, նախագահական ինստիտուտն ամենայն լրջությամբ են մոտենալու և իրենց մասնակցությունը կբերեն այս գործընթացին:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես խոսել են հանձնաժողովի աշխատանքների, փաստաթղթի մշակման գործընթացի մասին, ներկայացրել իրենց դիտարկումները:

Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է հնչած կարծիքներին ու տեսակետներին՝ նշելով, որ ցանկացած հարց, ընդհուպ մինչև Սահմանադրության հարցը քննարկելիս ուղղակի սխալ կլինի չնկատել, որ աշխարհը փոխվում է։ «Եթե մենք անելու ենք սահմանադրական փոփոխություններ, ապա անպայման պետք է հաշվի առնենք, որ բարեփոխված, զարգացած Սահմանադրությունը պետք է ապրի և գործի Հայաստանում և 21-րդ դարում»,-ասել է նախագահը։

Ինչ վերաբերում է «նախագահական, թե՞ խորհրդարանական համակարգ» քննարկումներին, Հանրապետության նախագահի խոսքով՝ սկզբունքորեն երկուսն էլ կարող են լինել շատ լավ, կարող են նաև լինել շատ վատ: «Այսօր քննարկել՝ նախագահական, թե խորհրդարանական...Սա ճանապարհից շեղման քննարկում է,-նշել է նախագահ Սարգսյանը։ -Քննարկումը պետք է լինի ըստ էության, և եթե մենք այսօր խորհրդարանական կառավարման համակարգ ունենք, ապա շատ էական է քննարկել, թե ինչպես անենք, որ այդ համակարգը մեր Սահմանադրությամբ և նրանից բխող օրենքներով լինի լավագույններից մեկը և լինի մերը։ Աշխարհի լավագույնը եթե վերցնես և կիրառես ուղիղ ու անփոփոխ, չի ստացվի: Երբ ասում ենք, որ պետք է գտնենք մեր ազգայինը, մերն ինչ-որ վերացական բան չէ, մեզ առանձնահատուկ ազգ կամ պետություն դարձնելու նպատակ չունի, այլ՝ պարզապես մենք պետք է վերցնենք աշխարհի լավագույն փորձը և այն կիրառենք՝ անպայման հաշվի առնելով մեր մշակույթը, պատմությունը, մեր այսօրվա իրականությունը։ Մենք պետք է գտնենք մերը, որը լավագույնն է»։

Այս համատեքստում Հանրապետության նախագահը չափազանց կարևոր է համարել հանրային քննարկումները և հասարակության՝ հնարավորինս լայն մասնակցությունը: «Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ, նույնիսկ մինչև այդ փաստաթուղթը իրավաբանական լեզվով ձևակերպված լինի,- ասել է նախագահ Սարգսյանը՝ կարևորելով սահմանադրական փոփոխությունների հանրային ուղեցույցի անհրաժեշտությունը, որը պետք է լինի հանրությանը մատչելի ու հասկանալի փաստաթուղթ, որից հետո, հաշվի առնելով նաև հասարակության կարծիքը, այն ստանա իրավական փաստաթղթի տեսք: -Ուղեցույցը պետք է լինի հանրային։ Կան տարբեր ճանապարհներ՝ դուք ունեք հանձնաժողով, և նախագահին, վարչապետին, Ազգային ժողովին լսելով, ուղեցույցը ձևակերպելուց հետո դրեք այն հանրային քննարկման: Գտեք այն ձևը, որով հանրությունը քննարկի ուղեցույցը։ Չպետք է լինի այնպես, որ Հիմնական օրենքը գրվի, գա հասնի Ազգային ժողով, հետո նոր մտածենք հանրային քննարկման մասին։ Ուղեցույցը նախապես պետք է դրվի քննարկման, որպեսզի շատ հարցերի պատասխանները լինեն, որ հասարակ մարդիկ իմանան, թե դուք ինչ եք ուզում փոխել: Բոլորի համար վստահելի փաստաթուղթ ձևավորելու ճանապարհներից մեկը ուղեցույցի հանրային քննարկումն է, և որքան շուտ, այնքան լավ»։

Անդրադառնալով հանձնաժողովի անդամներից մեկի տեսակետին, որը վերաբերել է Հանրապետության նախագահի ուղիղ ընտրությանը, Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ես փորձում եմ լինել այն նախագահը, որը չեզոք է։ Բոլորդ էլ ուզում եք, որ Հանրապետության նախագահը չլինի կուսակցական, աջ կամ ձախ, վերև կամ ներքև, այլ՝ լինի մեկը, որը կկարողանա իր լիազորությունները ճիշտ իրականացնել։ Ճգնաժամային իրավիճակներում կամ անհրաժեշտության դեպքում միջնորդ լինելու համար պետք է ուղիղ մեջտեղում լինես։ Սա իրականում շատ դժվար է, և ուղիղ ընտրությունը կարող է օգնել այդ գործընթացին։ Միջնորդ լինելու համար շատ հստակ պետք է, որ գոնե հանրության մեծ մասը քեզ չնայի որպես աջի կամ ձախի կողմնակցի, այլ քեզ ընկալի այնպիսին, ինչպիսին դու պետք է լինես կամ այսօր կաս, այսինքն՝ վեր բոլոր քաղաքական գործընթացներից և ուղիղ մեջտեղում։

Կա ուղիղ ժողովրդավարություն, որի միջոցով ամեն մարդ իր կարծիքն այսօր հայտնում է, և այդ ձայնը լսելի է։ Այդպիսով՝ քաղաքական գործիչն իր ընտրողների առջև հաշվետու է ոչ թե տարին կամ հինգ տարին մեկ անգամ, այլ՝ այսօր, այս պահին, ամեն օր։

Կա նաև ուղիղ ժողովրդավարության մեկ ուրիշ գործիք՝ հանրաքվեն։ Ես կողմ եմ ժողովրդի կամքի արտահայտությանը։ Այսօրվա պայմաններում հանրաքվեները կարող են լինել շատ գործուն գործիքներ ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի համար։ Սա ուղիղ ժողովրդավարության գործիք է, և չպետք է խուսափել այն կիրառելուց, հակառակը՝ պետք է դրանից օգտվել»։

Խոսելով երկրի Հիմնական օրենքի մասին՝ նախագահն ասել է, որ Սահմանադրությունը նաև մշակույթ է և փիլիսոփայություն: «Սահմանադրությունը, սահմանադրականությունը և պետականությունը միայն թղթի վրա գրված օրենքները չեն,-նշել է նախագահ Սարգսյանը։ -Երբ դիտարկում ենք տվյալ օրենքի սահմանադրականությունը, ապա պարտադիր չէ միայն նայենք, թե թղթի վրա այդ օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Այն երկրները, որոնք հավատում են իրենց Սահմանադրությանը, օրենքի գերակայությանը, շահում են։ Մեր վերջնական նպատակը պետք է լինի այն, որ մեր հանրությունը օրենքը չխախտի, որովհետև իր մշակութի մեջ դա չի լինի»։

Կարևորելով զսպումների և հակակշիռների պարզ մեխանիզմը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ դա հնարավորություն կտա խուսափել այնպիսի խնդիրներից ու իրավիճակներից, որոնց անցած երկու տարվա ընթացքում նախագահական ինստիտուտը բախվել է: Որպես օրինակ՝ Հանրապետության նախագահն անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության խնդրին, նշելով, որ ներկայիս օրենսդրությամբ Հանրապետության նախագահն առաջադրում է ՍԴ դատավորի թեկնածություն, իսկ ընտրում է Ազգային ժողովը: Երկու տարիների ընթացքում նախագահի կողմից առաջադրվել են թեկնածուներ, որոնք այս կամ այն պատճառով մերժվել են նախկին և ներկա Ազգային ժողովների կողմից: Հետևաբար, ստացվում է, որ նախագահի ձայնն ունի ոչ էական նշանակություն:

Ըստ Հանրապետության նախագահի, որպես հնարավոր լուծման տարբերակ կարող է լինել, օրինակ, այն, որ ՍԴ անդամներից երեքին նշանակի Հանրապետության նախագահը, երեքին՝ Բարձրագույն դատական խորհուրդը, երեքին էլ՝ Ազգային ժողովը: «Սա պարզ օրինակ է, կան նաև այլ օրինակներ, թե ինչ քայլեր կարելի է անել, որպեսզի ապագայում և ապագա նախագահներն աշխատեն այնպիսի պայմաններում, որ Սահմանադրությունը յուրաքանչյուր ինստիտուտի հնարավորություն տա լիարժեք կատարելու իր պարտականությունը»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: