ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են երկրում արգելափակել Tik Tok սոցիալական կայքը
ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են երկրում արգելափակել չինական TikTok սոցիալական կայքը, քանի որ կայքում գտնվողների տվյալները կարող են փոխանցվել Չինաստանի իշխանություններին։
Այս մասին տեղեկանում ենք Fox News-ից։ Նշվում է, որ չինացի տեխնոլոգները կարող են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը մեծ հարված հասցնել։ Աղբյուրը նշում է, որ առաջիկայում այս հարցով պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ որոշ տվյալների չինական Tik Tok հավելվածում գրանցված է ԱՄՆ-ի 30 միլիոն քաղաքացի։