Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին կարող է հեռանալ ակումբից։
Արդեն հիմա մի շարք աղբյուրներ նշում են, որ Մեսսին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ նրանք աշխատել են մի քանի տարի։
Ընդգծենք, որ Մեսսին դեռևս չի երկարաձգել իր պայմանագիրը ակումբի հետ, որն ավարտվում է 2021 թվականի ամռանը։