Անտուան Գրիզմանը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»
Թուրինի «Յուվենտուսի» կազմում այս ամռանը կարող է հայտնվել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Իտալական ակումբը դիտարկում է Գրիզմանին գնելու տարբերակը։ Ֆրանսիացին իր հերթին չի կարողանում իրեն գտնել իսպանական ակումբում և դեմ չի լինի այլ ակումբում ուժերը փորձելու տարբերակը։
Ընդգծենք, որ իսպանական սպորտային պարբերականները ակտիվորեն գրում են, որ կատալոնական թիմի ավագ Լիոնել Մեսսին այդպես էլ չկարողացավ համակերպվել Գրիզմանի՝ «Բարսելոնա» տեղափոխության հետ։