Դիմորդները ախտահանում են ձեռքերը, դիմակն ստանում եւ ներս մտնում. ընդունելության քննություններ` Արտաշատում (տեսանյութ)
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում «լայվ» է մտել եւ հայտնել, որ այցելել է Արտաշատի թիվ մեկ հիմնական դպրոց, որտեղ անցկացվում են ընդունելության քննություններ՝ հայոց պատմություն, աշխարհագրություն եւ քիմիա առարկաներից: Հայոց պատմության համար հայտագրված է 89 դիմորդ, 26 դիմորդ քիմիայի եւ 21 դիմորդ աշխարհագրության: