Էրմիտաժը կվերաբացվի հուլիսի 15-ին
Սանկտ-Պետերբուրգում գտնվող Էրմիտաժը նորից կբացի դռներն այցելուների առաջ հուլիսի 15-ից։
Այս մասին հայտարարություն է տարածել թանգարանի պաշտոնական կայքէջը։ Ավելի վաղ նշվել էր, որ թանգարանը կվերաբացվի հուլիսին, սակայն հստակ օր չէր նշվել։
Ընդգծենք, որ թանգարանը փակվել էր մարտի 17-ին։ Պատճառը՝ կորոնավիրուսի պանդեմիան էր։