Բելառուսը հաղթեց կորոնավիրուսին․ Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ երկրի առողջապահության նախարարությունը հաղթահարել է կորոնավիրուսը։
Այս մասին տեղեկանում ենք Belta-ից։ Նա մասնավորապես նշել է․ «Մեր առողջապահության համակարգը դիմակայեց։ Բայց մենք չենք ցածրացնում մեր պայքարի մակարդակը։ Արդեն իսկ այսօր կարելի է նշել, որ մենք հաղթեցինք»։
Ընդգծենք, որ երկրում կորոնավիրուսով վարակվածներից թիվը 62 հազար է, որից 398-ը մահացել է։