Երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց լիազորությունները դադարած ՍԴ դատավորներին կենսաթոշակով ապահովելու նախագիծը
ԱԺ նիստի ընդմիջումից հետո, պատգամավորները ձայների 80 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեցին ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Հիշեցնենք, որ այսօրվա արտահերթ նիստում քննարկվում էին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը և ՀՀ ԱԺ 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծերը։
ԱԺ նիստն ավարտվեց