Հոլլիվուդը ֆիլմ կնկարահանի կորոնավիրուսի մասին
Հոլլիվուդյան SK Global Entertainment ընկերությունը սկսել է աշխատանքները նոր ֆիլմի մասին, որը կպատմի Չինաստանում սկսված կորոնավիրուսի առաջին երկու շաբաթի մասին։
Այս մասին տեղեկանում ենք Wall Street Journal-ից։ Ֆիլմի սցենարիստն է օսկարակիր Չարլզ Ռենդոլֆը։ Ֆիլմը կլինի բժշկական դրամայի ժանրում։
Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2021 թվականին Չինաստանում։