ԱՄՆ-ում COVID-19-ից մահացել է 120 միլիոն մարդ․ Ջոզեֆ Բայդեն
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 120 միլիոն մարդ։
Այս մասին տեղեկացնում է Fox News-ը։ Այս մասին Բայդենը հայտարարել է Փենսիլվանաիում իր զրույցի ժամանակ։ Նա նշել է նաև, որ ամերիկացիները չունեն աշխատանք ու չգիտեն, թե ուր գնան և ինչով զբաղվեն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում միայն այսօր կորոնավիրուսից մահացել է 2400 մարդ։ Նոյեմբերին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Թրամփի հիմնական մրցակիցը կլինի Բայդենը։