Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի, հետաձգվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը։ Վերջինս, նիստի ավարտից հետո դուրս եկավ դատարանից, չպատասխանելով լրագրողների հարցերին, հեռացավ։
«Պաշտպաններս նոր ենք ներգրավվել քրեական գործին՝ խնդրել ենք ժամանակ, որպեսզի ծանոթանանք գործի նյութերին։ Վաղը՝ 16։30-ին կշարունակվի դատական նիստը»,- ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը, չպարզաբանելով, թե ինչ մեղադրանք է առաջադրված Գագիկ Ծառուկյանին։