Հոնդուրասի նախագահի և իր կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսը նշել է, որ իր և իր կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։
Այս մասին նա տեղեկացրել է NCH հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Նա մասնավորապես նշել է․ «Հանգստյան օրերին ինձ մի փոքր վատ էի զգում և այսօր ինձ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս»։
Հոնդուրասի նախագահն ընդգծել է, որ կաշխատի մեկուսացած պայմաններում։