Ռուսաստանում 17-ամյա երիտասարդը այրել է գյուղի դպրոցը
ՌԴ-ի Նովոսիբիրսկի երկրամասի Պոկրովկա գյուղում 17-ամյա բնակիչը կձերբակալվի, քանի որ փորձել է այրել դպրոցը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Երիտասարդը խուլիգանություն է իրականացրել և իրեն սպառնում է 5 տարվա ազատազրկում։ Ըստ տեղեկությունների երիտասարդը մտել է դպրոց, անջատել տեսախցիկները, վառել դպրոցի ներսի քարտեզներն ու դուրս փախել, ինչի հետևանքով դպրոցում հրդեհ է բռնկվել։
Դպրոցին հասցվել է 2,3 միլիոն ռուբլի գումարի վնաս։