Սիեթելը գերեվարվել է ներքին ահաբեկիչների կողմից․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Սիեթելը գերեվարվել է ներքին ահաբեկիչների կողմից։ Այս մասին երկրի ղեկավարը գրառում է կատարել իր թվիթթերյան էջում։
Թրամփը Սիեթելի ղեկավարությանը հրամայել է քաղաքը պահել հսկողության տակ և դադարեցնել քաղաքում իրականացվող անարխիստական գործողությունները։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ից ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում սկսվեցին զանգվածային ցույցեր ի պաշտպանություն սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի։