1 օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է մոտ 20 հազար մարդ
ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 19 հազար նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք BBC.com-ից։ 1 օրում մահացածների թիվը ավելացել է 1000-ով։
Այսպիսով ԱՄՆ-ում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է1 միլիոն 900 հազարի, որոնցից 688 հազարն արդեն ապաքինվել են, իսկ 109 հազարը մահացել։
Ընդգծենք նաև, որ վարակակիրների թվով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան և Ռուսաստանը։