Խոշոր ու ողբերգական ավտովթար Նեպալում․ բախվել են ավտոբուսն ու բեռնատարը․ կան զոհեր և վիրավորներ
Մարդատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով Նեպալում 12 մարդ մահացել է, 22-ը ստացել են ծանր վիրավորում։
Այս մասին տեղեկանում ենք Online Khabar-ից։ Աղբյուրի տեղեկություններով ավտոբուսի և բեռնատարի վթարը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Տեղի ոստիկանության տեղեկություններով ավտոբուսում եղել է 30 մարդ։
5 տուժածները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Մյուս վիրավորները հոսպիտալացվել են։