Պյոտոր Պորոշենկոն Ուկրաինայի 3-րդ ամենահարուստ մարդն է․ Forbes
Ուկրաինայի ամենահարուստ բիզնեսմենների ցանկում հայտնվել է երկրի նախկին նախագահ Պյոտոր Պորոշենկոն։
Այս մասին տեղեկանում ենք Forbes-ի ներկայացրած ցանկից։ Նա ցուցակում 3-րդն է։ Այս պահի դրությամբ Պորոշենկոյի եկամուտը կազմում է 1,4 միլիարդ դոլար։
Նշվում է, որ Պորոշենկոյի եկամուտի մեծ մասը կազմում է Roshen ընկերությունը։ Առաջին տեղում մետալուրգիական մագնատ Ռինատ Ահմեդովն է, ով ունի 2,8 միլիարդ դոլար։