Մասիմիլիանո Ալեգրին կարող գլխավորել «ՊՍԺ»-ն կամ «Մանչեսթեր Յունայթեդը»
Իտալական «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամռանը կարող է վերադառնալ աշխատանքի։ Այս մասին տեղեկանում ենք La Gazzette dello Sport-ից։
Այս պահին հայտնի չէ, թե նա ո՞ր ակումբի հետ է բանակցում։ Ալեգրին ցանկանում է աշխատանքի վերադառնալ Իտալիայում, սակայն կարող է դիտարկել նաև այլ ակումբների տարբերակը։
Նշվում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»։