Կցանկանայի մարզել Նեյմարին․ Կիկե Սետյեն
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյեն նշել է, որ ուրախ կլիներ մարզելու Նեյմարին։
Այս մասին տեղեկանում ենք beIN Sports-ից։ Նա մասնավորապես նշել է, որ կցանկանար հնարավորություն ստանալ մարզել Նեյմարին։ Նա ընդգծել է նաև, որ ուրախ կլիներ թիմում տեսնելու Նեյմարին։
Ընդգծենք, որ արդեն 2-րդ տարին է կատալոնական թիմն ամեն ինչ անում է, որպեսզի թիմ վերադարձնի Նեյմարին։