Ավիավթար Պակիստանում․ վթարի է ենթարկվել 100 ուղևոր ունեցող մարդատար ինքնաթիռը (տեսանյութ)
«Պակիստանյան ավիաընկերություններին» պատկանող Airbus 320 մարդատար ինքնաթիռը վթարի է ենարկվել Կարաչի քաղաքի մոտակայքում։
Այս մասին տեղեկացնում է Arab News Pakistan-ը։ Ինքնաթիռը թռչելիս է եղել Լահորից։ Ինքնաթիռում եղել է 100 ուղևոր։ Տեղի բնակիչները նշում են, որ ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա։
Այս պահին դեռևս այլ տեղեկություններ հայտնի չեն։