Ավստրիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա․ կա 5 վիրավոր
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի մոտակայքում անհայտ անձը, ով զինված է եղել դանակով, հարձակվել է մարդկանց վրա։ Այս մասին տեղեկացնում են ավստրիական պարբերականները։
Հարձակում կատարած անձը վիրավորվել է և ձերբակալվել։ Նա հարձակվել է քաղաքի մի քանի վայրերում և արդյունքում վիրավորում է ստացել 5 մարդ։
Ոստիկանությունը պարզում է հանցանքի դրդապատճառները։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։