Միրալեմ Պյանիչը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Բարսելոնայի» հետ
Ինչպես տեղեկանում ենք Mundo Deportivo-ից, Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը կատալոնական «Բարսելոնայի» հետ։
Նշվում է, որ Պյանիչին ավելի բարձր աշխատավարձ պատրաստ էին վճարել «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին», սակայն Պյանիչը ցանկացել է հանդես գալ ավելի ցածր աշխատավարձով հենց կատալոնական ակումբում։
Ընդգծենք, որ կատալոնական ակումբը Պյանիչին գնելով վստահ է, որ թիմի երիտասարդ ֆուտբոլիստները մեծ փորձառություն ձեռք կբերեն նրա կողքին։