Կրակոցներ ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի առևտրի կենտրոններից մեկում․ կան վիրավորներ
Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի առևտրի կենտորններից մեկում։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։
Կրակոցների հետևանքով 3 մարդ վիրավորվել է, որոնցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Դեպքի վայր ժամանած ոստիկանների հաջողվել է վնասազերծել հանցագործին։
Նշվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայից հետո սա ԱՄՆ-ում առաջին դեպքն է, երբ հանրության մեջ կրակոցներ են տեղի ունենում։