«Օսկարի» մրցանակաբաշխությունը կարող է հետաձգվել
«Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունը կարող է հետաձգվել կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք Variety-ից։
Մրցանակաբաշխության նոր ժամկետի մասին դեռ տեղեկություն չկա։ Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ մրցանակաբաշխության ժամկետը չի փոփոխվի։ Նշվում է նաև, որ այս պահին ABC հեռուստաընկերությունը մրցանակաբաշխության հեռարձակման օրը դեռ չի փոխվել։
Հեռարձակումը նախատեսված է 2021 թվականի փետրվարի 28-ին։