COVID-19-ով հիվանդ Դմիտրի Պեսկովը խոսել է իր առողջական վիճակի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ դեռ շարունակում է ապաքինվել կորոնավիրուսից՝ Մոսկվայի հիվանդանոցում։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Պեսկովն իր հիվանդության մասին հայտնել էր մայիսի 12-ին։ Ավելի վաղ կորոնավիրուս հայտնաբերվել էր վարչապետ Միխաիլ Միշուստինի մոտ։
Այս պահին Ռուսաստանում կա 308 հազար վարակակիր։