Զոհրաբյանը խնդրեց հստակեցնել` բաց տարածքում դիմակ կարող են չկրել, բայց ձեռքի տակ ունենալ. տուգանքը` 10 հազար դրամ (տեսանյութ)
ՀՀ ԱԺ օրակարգում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» հարցն է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խնդրեց որոշումը ներկայացնող Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից հստակեցնել հանրության համար, որ բաց տարածքներում ընդամենը մոտը պետք է ունենա դիմակ:
«Խնդրում եմ՝ հստակեցրեք հանրության համար, որ բաց տարածքներում ընդամենը մոտը պետք է ունենա դիմակ, խնդրում եմ՝ բացեք դիմակի առկայությունը եւ միայն փակ տարածքներում պտի կրվի դիմակ»։
Բացի այդ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, որ եթե գնում են մեղմացում` արդյոք դրանից հետեւո՞ւմ է, որ նախորդ տուգանքները չեղարկվե՞լու են, թե՞ ոչ, ինչին փոխնախարարն արձագանքեց, որ օրենքը հետադարձ ուժ չունի. «Ես համաձայն չեմ, որ այս ձեւակերպումը խառնաշփոթ է առաջացնում։ Այն ինչը դուք նկատի ունեք, որ պարզ չէ, թե անձը պետք է կրի՞ դիմակ, թե՞ ոչ. դա կարգավորվում է մեկ այլ իրավական ակտով։
Եթե դուք կարծում եք՝ այնտեղ իրավական որոշակիության խնդիր կա կամ հասարակությանը եւս մեկ անգամ պարզաբանելու հարց, ապա դա խնդիր է։ Սակայն մեր առաջարակած իրավակարգավորումը դրան չի վերաբերում։
Սա արվում է դիմակի առկայությունը բավարարելու համար, որոհետեւ մենք գտնում ենք, որ անձի մոտ դիմակ չգտնվելու համար մինչեւ 250 հազար դրամ տուգանելը համաչափ չէ։ Այդ պատճառով էլ սահմանվում է պատասխանատվության այս միջոցը՝ 10 հազարի չափով։ Նախորդ տուգանքները կվերացվեն, թե ոչ, չեմ կարող ասել, որովհետեւ այս պահին այդ տուգանքներն ուժի մեջ են»։