Վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ Ֆրանսիայում վեցնյակ է ծնվել
Ֆրանսիայում վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ լույս աշխարհ է եկել 6-նյակ։ Այս մասին տեղեկանում ենք RTL-ից։ Երեխաներից 5-ը աղջիկներ են, իսկ 1-ը՝ տղա։
Երեխաները լույս աշխարհ են եկել Ստրասբուրգում։ Բժիշկները երեխաների ծնունդն ընդունել են կեսարյան հատման եղանակով։ 30 հոգուց բաղկացած բժիշկների խումբը վերահսկում երեխաներին։
Ծննդյան պահին երեխաները եղել են 630 և 730 գրամ։ Ֆրանսիայում վերջին անգամ 6-նյակ է ծնվել 1989 թվականին։