Արսեն Թորոսյան. Կորոնավիրուսով 690 քաղաքացի թոքաբորբ ունի, 32-ը ծայրահեղ ծանր, 65-ը ծանր վիճակում են. Ազատություն Հ/Ը
Թոքաբորբով 700 հիվանդ ունենք, ծայրահեղ ծանր՝ 32 ծանր վիճակում՝ 65, եւ 11 քաղաքացու միացված է թոքերի արհեստական շնչառության սարք։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ազատություն Հ/Ը-ի հետ զրույցում հայտնել է Արսեն Թորոսյանը։
Ներկայացնելով վարակակիրների ինքնազգացողության վերաբերյալ տվյալներ` Արսեն Թորոսյանը հայտնեց.- «Մոտ 700 հոգի ունենք թոքաբորբով արդեն, 690 եթե կոնկրետ ասեմ երեկ երեկոյան դրությամբ, ծայրահեղ ծանր վիճակում` 32 հոգի, ծանր վիճակում` 65 հոգի, և 11 քաղաքացի թոքերի արհեստական շնչառության սարքերին է միացված: Ընդհանուր առմամբ թվերի աճին զուգընթաց թոքաբորբ ունեցող քաղաքացիների թիվն աճում է, սակայն ծանրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը հարաբերականորեն կայուն է, ինչը արդեն լավ ցուցանիշ է, նաև թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվն էլ է տատանվում 10-ի շուրջ, դեռ դրանից ավելի չենք ունեցել, այսինքն` 11-ն ամենամեծ թիվն է, որ ունեցել ենք»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում.