Հայտնի է Զլատան Իբրահիմովիչի կորոնացվիրուսի թեստի պատասխանը
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հանձնել է կորոնավիրուսի թեստ։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Ֆուտբոլիստի թեստի պատասխանը եղել է բացասական։ Այժմ նա կարող է ակումբի բազայից մեկնել իր տուն և մեկ շաբաթյա մեկուսացումն անցկացնել տանը։
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը Իտալիա վերադարձավ մայիսի 11-ին։